Հայտնի կատակերգուն մահացել է հոսանքահարվելու արդյունքում
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի խաղացող, ակումբի թիմերի մարզիչ Ստեփան Կիսելյովը: Այս մասին հայտնել է ՈւՀԱ «Верхневолжье» պաշտոնական լիգան:
«Նա բարի էր, արձագանքող եւ շատ բան է ներդրել, գիտելիքներ փոխանցել սկսնակ ՈւՀԱ խաղացողների: Նա մեծ աշխատանք է կատարել, որը ոչ ոք ու երբեք չի մոռանա եւ դեռ շատ երկար տարիներ կհիշի Ստեփանին»,- ասված է հրապարակման մեջ:
Շոումենը կյանքից հեռացել է հոկտեմբերի 30-ին: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տեղեկություններով՝ մահը վրա է հասել հոսանքահարվելու արդյունքում: Կիսելյովը 33 տարեկան էր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



