«Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա ոչ մեկի հետ». ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Ղաթիբզադեն, հանդես գալով ամենշաբաթյա ճեպազրույցով, պատասխանել է մի շարք հարցերի՝ շեշտելով, որ Իրանն իր ազգային անվտանգության հարցերի շուրջ զիջումների չի գնալու ոչ ոքի հետ:
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին խոսելով՝ պաշտոնյան հավելել է, որ «սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին»:
Անդրադառնալով իրանական միջուկային կառույցների դեմ ռազմական գործողություններին Իսրայելի կողմից հատկացվող 1.5 մլրդ դոլարին՝ Ղաթիբզադեն նշել է. «Այս ռեժիմի էությունը ճգնաժամ և անկայունություն ստեղծելն է»:
«Սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին և իր ազգային անվտանգությունը պաշտպանելու կամքին: Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա ոչ մեկի հետ»,- հավելել է դիվանագետը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



