Շիրակի մարզում ГАЗ 3110-ը կողաշրջված հայտնվել է դաշտում. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Արմեն Շահբազյանը իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Կապս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Շահբազյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազաբալոնը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



