Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բաց տարածքներում դիմակ կրելու համար տուգանքը հակասահմանադրական ռեկետ է․ Նաիրա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա հակասահմանադրական ռեկետ է։

Վերցրել եմ ՀՀ կառավարության վինետկան ու կես ժամից ավելի է փորձում եմ ադեկվատ հայացքով մեկին գտնել, ում կարողանամ ուղղել խիստ տրամաբանական եւ օրինչափ հարցերս։ Բնականաբար, չգտա, ուստի հարցերը հնչեցնում եմ հրապարակային եւ հուսամ այս հարցերին պատասխանողը կպեղվի։

Եւ այսպես՝ բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքի մասին.

Հարց առաջին՝ ո՞րն է բաց տարածքներում դիմակ կրելու բժշկական ցուցումը, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քանիցս խոսել է բաց տարածքներում դիմակ կրելու անիմաստության մասին։

Հարց երկրորդ՝ ես եւ ինձ նման հազարավոր մարդիկ, որպես օրինապահ քաղաքացիներ, պատվաստվել ենք եւ ուրեմն՝ ինչի՞ ես ու ինձ նման հազարավոր քաղաքացիներ պիտի բաց տարածքում դիմակ կրենք։

Հարց երրորդ՝ պատվաստվելուց հետո ես եւ ինձ նման հազարավոր քաղաքացիներ, այդուհանդերձ, վարակվել եւ հիվանդացել ենք քովիդով, բարեբախտաբար, չենք մահացել եւ հիմա ունենք «դաբլ» իմունիտետ եւ հակամարմինների մի հսկայական բույլ։

Եւ ուրեմն՝ ինչի՞ պիտի ես ու ինձ նման հազարավոր այլ քաղաքացիներ բաց տարածքներում դիմակ կրենք։

Հարց չորրորդ՝ բերեք մեկ քաղաքակիրթ երկրի օրինակ, կամ՝ անգամ ոչ քաղաքակիրթ, օրինակ Պապուա Գվինեան, որտեղ պատվաստված, կամ քովիդ տարած ու առողջացած մարդուն պարտադրում են բաց տարածքում դիմակ կրել։

Չեք կարող, որովհետեւ չկա նման օրինակ։

Հարց հինգերորդ՝ հրապարակե՛ք Առողջապահության համաշխարհային կազմակերպության որեւէ պաշտոնական ցուցում՝ հիմա, այս փուլում, բաց տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտության մասին։ Չկա։ Չեք կարող։

Եւ հարց վերջին՝ եթե որոշել եք տուգանային հարվածներով բյուջեն լցնել, առաջարկում եմ առավել եկամտաբեր տարբերակ՝ հին Հռոմում սահմանված էր ստրկությունից ազատվելու հարկ։

Ստրուկները ոչ միայն իրենց տերերին, այլ նաեւ պետությանը հարկ պիտի վճարեին՝ իրենց ազատությունը գնելու համար։ Վստահ եմ՝ ՀՀ պետական բյուջեի մուտքերը էնքան կաճեն, որ կփակեք նաեւ 10 միլիարդ դոլարի հասնող ՀՀ արտաքին պարտքը։

Իսկ բաց տարածքներում դիմակ կրելու համար տուգանքը հակասահմանադրական ռեկետ է»։

Այրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել