48 000 դոլար. ԱՄՆ կոնգրեսականը 20 անգամ տուգանվել է Ներկայացուցիչների պալատում դիմակ չկրելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից Ջորջիայի ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր Գրինը, որն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ է, տուգանվել է 48 000 դոլարով՝ պալատում դիմակ չկրելու համար, հայտնում է CNN-ը:
Դիմակ չկրելու համար Գրինը տուգանվել է 20 անգամ։ Մայիսին նախնական նախազգուշացում ստանալուց հետո Գրինը տուգանվել է 500 դոլարով իր առաջին խախտման համար և 2500 դոլարով յուրաքանչյուր հաջորդ խախտման համար, ինչը համապատասխանում է Ներկայացուցիչների պալատի կանոններին:
Գրինը բողոքարկել է իր տուգանքներից առնվազն մեկը, սակայն այն չի բավարարվել: Երեքշաբթի Գրինին կրկին նկատել են Ներկայացուցիչների պալատում՝ առանց դիմակի: Տուգանքները գանձվում են Գրինի աշխատավարձից։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



