Գալիք տարի կույրերի շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում
ՍՊՈՐՏՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է հաշմանդամային սպորտին մեծ ուշադրություն դարձնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա ամփոփիչ ասուլիսում նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ հաշմանդամների շրջանում անցկացվել են բազմաթիվ սպորտային ծրագրեր, մասնավորապես, Երևանում անցկացվե լ է հաշմանդամների հանրապետական 13-րդ փառատոնը, որին մասնակցել են 120 մարզիկներ Երևանից և մարզերից: Տեղի են ունեցել նաև կույրերի շախմատի առաջնություններ, հաշմանդամների շրջանում ֆուտբոլային մրցումներ, իսկ Միլանում անցկացված աշխարհի առաջնությանը ՀՀ պատվիրակությունը ներկայացել է մեկ մարզիկով, ով գրավել է 14-րդ տեղը:
Ղազարյանի խոսքով, 2016-ին նույնպես արվելու է ամեն ինչ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ դուրս գան իրենց տներից ու ակտիվ սպորտային կյանք վարեն: Այդ նպատակով Երևանում անցկացնելու են կույրերի շախմատի աշխարհի առաջնությունը, իսկ հայ ըմբիշներն Իրանում մասնակցելու են խուլ ու համրերի աշխարհի առաջնությանը: