Շվեդիան դադարեցնել է Դանիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիայի խոշորագույն երկաթուղային փոխադրողը՝ SJ ընկերությունը, որոշել է դադարեցնել Դանիայի հետ հաղորդակցությունը սահմանին անձնագրային հսկողություն մտցնելու պատճառով:
Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, աշխատակիցները չեն կարող ստուգել ուղեւորների ինքնությունը այն ժամանակահատվածում, որը հատկացվում է փաստաթղթերը ստուգելու համար:
Հունվարի սկզբին Շվեդիայում ուժի մեջ է մտնում երկիր ժամանող բոլոր ուղեւորատար գնացքների, ավտոբուսների եւ լաստանավերի ուղեւորների համար անձնագրային հսկողություն սահմանելու մասին օրենքը, հայտնում էBBC-ի Ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ երկու երկրները համաձայնության էին եկել Կոպենհագենի կայարանից Շվեդիա մեկնող ուղեւորների փաստաթղթերը ստուգելու հարցի շուրջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



