Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երկակի ստանդարտներ, կամ՝ անհամաչափ ծախսերի ու նախաձեռնությունների շքերթը շարունակվում է. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարությունը նոր աղմկահարույց նախագիծ է ներկայացրել, որով սահմանվել է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը և, դրանից բխող առանձնահատկություններով պայմանավորված, հավելավճարների չափերը։ Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին աշխատավարձի 95 տոկոսի չափով հավելավճար տալ, իսկ դատախազի տեղակալին՝ 100 տոկոսի չափով։

Դատախազի մյուս տեղակալներին էլ առաջարկվում է աշխատավարձի 120 տոկոսի չափով հավելավճար տալ։ Խոսքն այս պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգողի մասին է։ Գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության թվով 21 դատախազների համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով բյուջեից անհրաժեշտ է լինելու շուրջ 144 000 000 ՀՀ դրամ։

Փաստացի շուրջ 1 մլն դրամ աշխատավարձ ստացող գլխավոր դատախազի, շուրջ 700 հազար դրամ ստացող գլխավոր դատախազի տեղակալի եկամուտները, նախագիծը կյանքի կոչելու դեպքում, կրկնապատկվում են, որոշ պաշտոնյաների դեպքում էլ կրկնակիից ավելին են դառնում: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե նախագծի տրամաբանությունը հակակոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման ռազմավարության իրագործման շրջանակում է: Պարզվում է՝ հակակոռուպցիոն կոմիտեի, հակակոռուպցիոն դատարանների ստեղծման ճանապարհին կառավարությունում պարզել են, որ հակակոռուպցիոն դատարանում և նշված կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան դատախազությունում։ Ըստ Անդրեասյանի, անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ ստանան, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ։

Ասում են՝ այս առաջարկը հենց նշված անհավասարությունը հարթելու համար են արել: Իհարկե, մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու առհասարակ հակակոռուպցիոն հերթական կառույցների ստեղծման նպատակահարմարությանը: Ոլորտի փորձագետներն արդեն նախանշել են դրանց գործունեության ընթացքը՝ հաշվի առնելով այս իշխանության տխրահռչակ փորձը նաև կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Նշված կառույցների գործունեությանը հետագայում միգուցե անդրադառնալու առիթներ էլի կլինեն, բայց խնդիրն այլ է: Թե՛ այս, թե՛ նախկինում ընդունված շատ նախագծեր չեն դիմանում որևէ քննադատության ու չեն էլ դիմանա, քանի դեռ նման նախագծերի ֆոնին Հայաստանում շարունակում է խորանալ սոցիալական անհավասարությունը, շարունակում են նվազել քաղաքացիների եկամուտները, շարունակում է խորանալ աղքատությունը, գործազուրկների թիվն է ավելանում:

Այս ցանկը կարող ենք անվերջ թվարկել: Ստացվում է՝ արդարադատության նախարարն անտրամաբանական, ըստ էության, անհավասարության մասին է մատնանշում: Փաստացի ասվում է՝ ո՞նց կլինի՝ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ ստանան, քան դատախազները: Ավելին, նշվածը հիմնավորելու համար ասում են՝ միջազգային փորձագետների պահանջն է, որ հակակոռուպցիոն բլոկի աշխատողների աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի։ Լավ կլիներ մի միջազգային փորձագետ էլ կառավարությանն ասեր, որ, օրինակ՝ ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողների աշխատավարձն ավելի բարձր պետք է լինի: Կամ, օրինակ՝ ԱԱԾ-ն սահմանապահ զինծառայողների աշխատավարձը ևս պետք է բարձր լինի:

Ու խոսքը ոչ թե 135 հազար դրամից մոտ 210-220 հազար դրամ բարձրացնելու՝ նախօրեին ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանի հայտարարության մասին է, այլ ավելի բարձր աշխատավարձի: Էլ չասեմ սահմանապահներին տրվող հավելավճարների մասին: Կամ, որտեղի՞ց մի միջազգային փորձագետ գտնենք, որը կասի՝ պատերազմից հետո 2022 թվականի բյուջեով պաշտպանության նախարարությանը մոտ 346 միլիարդ դրամ հատկացնելը ավելի անտրամաբանական է, քան վերոնշյալ քննիչի ու դատախազի աշխատավարձի անհավասարությունը: Իսկ սոցիալական լարման, գնաճի, աղքատության աճի ու վերոնշյալ նախագծի ֆոնին որքանո՞վ է տրամաբանական 2022-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակն ընդամենը 2100, իսկ պարտադիր զինծառայության շարքային կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը 3000 դրամով բարձրացնելը:

Իհարկե, անտրամաբանական է, ինչպես անտրամաբանական էր այս իրավիճակում առանց այդ էլ պարգևավճար ստացող պատգամավորի ծախսերի համար հատկացվող ամսական գումարը 50 հազարից 250 հազար դարձնելը: Միգուցե այդքան էլ ճիշտ չէ, օրինակ՝ պայմանագրային զինծառայողի ու դատախազի տեղակալի աշխատանքը զուգահեռել: Բայց հենց վերոնշյալ անհավասարության վերացման տրամաբանությամբ կարելի էր բարձրացնել նաև նրանց աշխատավարձերը: Կամ, օրինակ՝ փրկարարների, համաճարակային իրավիճակի այս լարված պայմաններում՝ բոլոր բուժաշխատողների, այդ թվում՝ «Շտապօգնության» ծառայության վարորդների աշխատավարձերը:

Արդարադատության նախարարության նշված նախագծում առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների «շրջանակ» են առանձնացրել: Այլ հարց է, իհարկե, նույն պայմանագրային զինծառայողի կամ փրկարարի աշխատանքն ինչո՞վ է պակաս ռիսկային նույն դատախազի կամ դատախազի տեղակալի պաշտոնից, բայց պետք է արձանագրենք. ի վերջո, նման իրավիճակի, նման սոցիալական լարման պայմաններում «առանձնակի ռիսկային մասնագիտացման» կարիք կունենա ՀՀ ցանկացած քաղաքացի: Մեր սիրելի երկրում ապրելն այլևս ռիսկային է նաև սոցիալական անվտանգության տեսանկյունից:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին