Զավեշտալի դեպք՝ Երևանում. ամուսինը զանգահարել է ոստիկանություն, ասել՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 2-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, թե տանը կնոջը սպանել է. «Եկեք, դին տարեք»։
Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ինչպես նաև փրկարարներ։
Պարզվել է, որ ամուսինը կեղծ ահազանգ է տվել սպանության մասին։ Երբ ոստիկաններն ու փրկարարները մտել են նրա տուն, նա բազմոցին նստած է եղել, իսկ կինը՝ ննջասենյակում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



