Մեքենան մխրճվել է երեխաների խմբի մեջ․ արտակարգ միջադեպ Ճապոնիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքենան մխրճվել է երեխաների խմբի մեջ՝ Ճապոնիայի Օակայամա պրեֆեկտուրայում։ Այս մասին հայտնում է NHK-ն մանրամասնելով, որ երեխաները, որոնք եղել են նախադպրոցական տարիքի, եղել են իրենց ծնողների հետ։
Ըստ հաղորդման, Սոդձյա քաղաքում, մեքենան մխրճվել է երկու երեխաներից եւ նրանց ծնողներից բաղկացած խմբի մեջ այն պահին, երբ նրանք, լուսացույցի կանաչ լույսի պայմաններում, հետիոտների անցման համար նախատեսված տեղից փորձել են անցնել փողոցը։
Բոլոր տուժածները հոսպիտալացված են։ Երեխաներից եւ ծնողներից մեկի վիճակը ծանր է։ Նրանք գտնվում են անգիտակից վիճակում։ Մնացածի վիճակը գնահատվում է կայուն։ Մեքենան վարել է 64 տարեկան անձ, ով ձերբակալվել է, եւ ներկայումս իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



