Իրկուտսկում Ան-12-ի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Իրկուտսկի մարզում երկու օր առաջ կործանված Ան-12 ինքնաթիռի ավիավթարի վայրում հայտնաբերվել են բոլոր 9 զոհի մնացորդները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
«Իրկուտսկի մարզային դատաբժշկական բյուրոյից հաստատել են, որ հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինների մնացորդները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Բելառուսական «Գրոդնոավիա» ընկերությանը պատկանող Ան-12 ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր նոյեմբերի 3-ին Իրկուտսկում վայրէջք կատարելուն պատրաստվելիս: Փրկարարները հայտնաբերել են օդանավի կործանման վայրն ու որոնողական աշխատանքներ սկսել: Ընկնելուց հետո օդանավը բռնկվել էր: Զոհերից 4-ը Ռուսաստանի, 3-ը՝ Բելառուսի, 2-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են եղել:
Ավելին՝ այստեղ
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



