Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գերեզմանոցային» թեժ կրքեր Փարաքարում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Փարաքար համայնքի մի քանի բնակիչներ դիմել են «Փաստին»՝ բողոքելով, որ Փարաքար համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: «Օրերս մարդ էր մահացել, նրան պետք է տեղ հատկացվեր, և հենց այդ ժամանակ էլ բացահայտվել է, որ նման բան է տեղի ունեցել: Մարդիկ հետաքրքրվել են, թե ով է այդտեղ հուղարկավորված, գերեզմանատան պահակն էլ ասել է, թե ոչ ոք, Արշակն է սա արհեստական ձևի սարքել: Տղաները գիշերով գնացել են համոզվելու, որ իրոք այդպես է:

Թմբի տեսքով հողը գիշերով բացել են, տեսել են, որ տակը գրունտ է, փորված չէ, իսկ հողի տակ էլ աղբ է: Ստացվում է, որ ուղղակի հող է բերել լցրել այդ տարածքում, չորս փայտ խփել, գլխաքար դրել և սարքել արհեստական գերեզմանոց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը: Ընդգծում է՝ սա կարող են հաստատել թե՛ մոտակա համայնքների բնակիչները, թե՛ պահակը, թե՛ գերեզմանոցի տարածքում բնակվող զույգը: Ի դեպ, բնակիչներն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե նման մի տարածք էլ ունի գերեզմանատան ավելի խորքում:

«Կասկածներ ունենք, որ նա այդ տարածքները վաճառելու է, գուցե նաև հետագայում գտնենք մարդկանց, ովքեր անցյալում նրանից գնել են ինչ-որ տարածքներ»,- թերթի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը, որն այնուհետ, որպես ասվածի ապացույց, նաև լուսանկարներ ուղարկեց թերթին: «Փաստը» կապ հաստատեց նաև Արշակ Մկրտչյանի հետ՝ լսելու նրա տեսակետն այս պատմության մասին: «Նախկինում դա եղել է քարհանքի տարածքը, հետո հանքը դադարել է աշխատել: Դիմել եմ Մերձավանի համայնքապետին, վերջին 10 տարվա մեջ խնդրել, 3-4 տեղ եմ վերցրել: Գերեզմանոցը Փարաքարինն է, բայց քանի որ նախկինում եղել է հանքի տարածք, հիմա դա մտել է Մերձավանի վարչական տարածքի մեջ: Ոչինչ ինքնագլուխ չեմ արել:

Գերեզմաններից մեկը տրամադրել ենք 30-ամյա երիտասարդ աղջկա ընտանիքին, նա այդտեղ է հուղարկավորված, տարածքն իր ընտանիքինն է: Տրակտորը, որ բերել էինք, հսկայական տարածք ենք մաքրել, այդ տարածքում օրեր առաջ նաև մեր հարևանին են հուղարկավորել, ես հո չեմ գնա, ասեմ՝ տարածքը ես եմ մաքրել: Փորձում են այսպիսի պատմություններով մեզ վարկաբեկել: Մեր ընտանիքը միշտ օգնել է մարդկանց, կանգնած ենք եղել նրանց ու մեր համայնքի կողքին, բազմաթիվ բարեգործություններ ենք արել»,ասում է Արշակ Մկրտչյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը