Իսրայելը հաստատում է, որ Իրանն իր զորքի մեծ մասը դուրս է բերել Սիրիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆMIGnews-ի փոխանցմամբ՝ Իսրայելում հաստատել են արևմտյան ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Սիրիայից տարհանվել է իրանական զինվորական անձնակազմի մեծ մասը։
Դրա պատճառն են դարձել իրանցիների շրջանում կորուստների բարձր ցուցանիշը և Իրանում առկա քննադատության մեծացումը՝ կապված Սիրիայի պատերազմին երկրի մասնակցության հետ։
Իսրայելական ռազմական աղբյուրները հայտնել են, որ երեք ամիս առաջ Սիրիայից դուրս է բերվել Իրանի պահակազորի զինվորական կոնտինգենտի մեծ մասը։ Տուն է ուղարկվել մոտ 2000 զինվորական, իսկ Սիրիայում մնացել է 700-800-ը ։ Եվ այնուամենայնիվ, իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ վերջին մեկ շաբաթում Սիրիայում զոհվել է Իսլամական հեղափոխության պահակազորի 7 զինծառայող։ Սիրիական պատերազմում իրանցիների կորուստների ստույգ թիվը հայտնի չէ, սակայն նրանց թիվը հաշվվում է հարյուրներով։



