Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Առևտրի ու ծառայության ոլորտներում մեծ կորուստներ են առաջանալու»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակային իրավիճակի սրման ֆոնին առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկություններով է հանդես գալիս: Ըստ այդ առաջարկների, ռեստորանների, սրճարանների, ինչպես նաև թատրոնների ու մշակութային մի շարք կենտրոնների մուտքը կարող է հնարավոր լինել միայն պատվաստված լինելու դեպքում: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, հնարավոր ու արդեն առկա սահմանափակումների հետևանքով տնտեսական հետևանքներն անխուսափելի են:

«Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի տարածման աննախադեպ բարձր ցուցանիշներ ու մահեր ունենք: Բնականաբար, դա հանգեցնում է առողջապահության համակարգի ճգնաժամին: Մեր առողջապահության համակարգը հիմա ի վիճակի չէ սպասարկել այդ բոլոր հիվանդներին, ինչով պայմանավորված՝ կառավարությունը պետք է քայլեր իրականացնի: Այդ քայլերից շատերը կարող են նաև ցավոտ լինել: Այս պահին աստիճանաբար զսպումների ճանապարհով գնալու որոշում է կայացվել, ինչի արդյունքում, ըստ էության, մահերի, վարակման թվերի կտրուկ անկում չենք ունենալու: Կառավարությունը, փաստացի, ի հաշիվ տնտեսական ակտիվության պահպանման, կտրուկ չի սահմանափակում տարբեր ոլորտների գործունեությունը»,- Փաստի հետ զրույցում նշում է տնտեսագետն ու հավելում, որ առհասարակ լոքդաունը մի շարք փուլեր ունի:

«Այդ փուլերից մեկն արդեն կյանքի է կոչվել, խոսքը հեռավար կրթության անցնելու մասին է, ինչն արդեն իսկ ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Մեծ է ազդեցությունը հատկապես ծառայության ոլորտի վրա, քանի որ ուսանողը, աշակերտը օգտվում են տրանսպորտից, հանրային սննդից ու այլ ապրանքներից: Նշված ուղղություններով սպառման ծավալների նվազում կա: Այն դեռ փոքր է, բայց, այնուամենայնիվ, արդեն բացասական ազդեցություն ու բացասական սպասումներ է առաջացնում: Մեր հիմնական խնդիրն իրականում տրանսպորտն է, բայց կառավարությունը չի կարողանում կարգավորել այդ ոլորտը: Մենք ունենք գերբեռնված տրանսպորտ, ինչը վարակի կտրուկ տարածմանն է հանգեցնում: Կարող ենք ասել, որ տրանսպորտը վարակի տարածման հիմնական օջախներից մեկն է, մյուսը հանրային միջոցառումներն են, հավաքույթները: Միևնույն ժամանակ, ռեստորանային բիզնեսը, բարերը, փաբերը կարևոր ոլորտ են տնտեսության համար, ու այդ ճյուղի ամբողջական դադարը կարող է մեծ հարված հասցնել ընդհանուր տնտեսական ակտիվությանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կառավարությունը աստիճանաբար է անցնում սահմանափակումների»,-ասաց Ս. Պարսյանը:

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկը՝ կապված հանրային սննդի ոլորտի հետ՝ նա շեշտեց. «Ստացվում է՝ ոլորտը կշարունակի աշխատել, եթե այդ վայրեր այցելեն պատվաստված մարդիկ: Նման սահմանափակումներ կան նաև աշխարհի շատ երկրներում: Հայաստանի կառավարությունն էլ է այդ ճանապարհով ուզում գնալ, թեպետ մեզ մոտ բավականին ցածր է պատվաստման ցուցանիշը: Չունենք այնպիսի բարձր ցուցանիշ, որ, ի հաշիվ պատվաստվածների, կարողանանք թույլ տալ, որ հանրային սննդի ոլորտն աշխատի: Արդյունքում այս պարագայում ևս աստիճանաբար սահմանափակումների են ուզում գնալ: Կտրուկ սահմանափակումների դեպքում ոչ միայն կճնշվի տնտեսական ակտիվությունը, ու տնտեսական անկում կլինի, այլև կառավարությունը պարտադրված կլինի լրացուցիչ ֆինանսական ծախսեր կատարել, ինչպես անում էր 2020-ին, այնինչ, այս պահին պատրաստ չէ նման գումարներ տրամադրել»:

Տնտեսագետի դիտարկմամբ, կառավարության քայլերը որոշ դեպքերում տրամաբանական են, բայց ուշացած: «Կառավարության քայլերը ուշացած են, քանի որ վարակը մեզ մոտ մոլեգնում էր, բայց համապատասխան քայլեր ի սկզբանե չէին իրականացվում: Այս ամենի հետևանքով տարածաշրջանում ամենավատ ցուցանիշը մեր երկրում է, մեկ շնչին ընկնող մահերի թվով ևս վատթարագույն պատկեր ունենք: Մենք հակառեկորդ ենք գրանցում: Կառավարությունը բաց է թողել քայլեր ձեռնարկելու ժամանակահատվածը, իսկ հիմա փորձում է հետևանքները մեղմել: Որքան էլ փորձի խուսափել ամբողջական լոքդաունից, դրական սպասումներ առաջացնի, այս իրավիճակը հստակ ազդելու է տնտեսական ակտիվության վրա: Մենք ոչ միայն կյանքեր, այլև տնտեսական աճ, զարգացում, սպասումներ կորցրինք, բացասական այլ հետևանքներ ունեցանք: Տնտեսական ակտիվության ցուցանիշը գնալով նվազում է»,- ասաց նա ՝ հիշեցնելով, որ հուլիսից սկսած ՏԱՑ-ը նվազում է, իսկ հիմա 4,4 տոկոս է:

«Սա վկայում է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար նորից ցածր տնտեսական ակտիվության ցուցանիշներ կունենանք: Կորոնավիրուսն ու սահմանափակումները հստակ ազդեցություն են թողնելու: Բացի այդ, այս ամենին գումարվում են բացասական սպասումները: Բիզնեսը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում, օրինակ՝ ռեստորան կամ բար բացելու առումով: Այսինքն, ազդեցություն կա նաև ներդրումային միջավայրի և տնտեսական ակտիվության վրա: Կառավարությունն այս պահին ամբողջական տեղեկություն չի հրապարակում, որ կարողանանք գնահատել, թե վերջին ամիսների ընթացքում կորոնավիրուսի թողած տնտեսական հետևանքներն ինչպիսին կլինեն, բայց ակնհայտ է, որ հատկապես առևտրի, ծառայության ոլորտներում մեծ կորուստներ է առաջացնելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել