Հնդկաստանում հիվանդանոցում բռնված հրդեհի պատճառով 10 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Ահմեդնագար քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, վիրավորվել են մի քանիսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտնել է առողջապահության ոլորտի պաշտոնյան:
Նշվում է, որ նման միջադեպեր նախկինում ևս եղել են: Էլեկտրական սարքավորումների կարճ միացումների պատճառով այս տարի տասնյակ հիվանդներ են մահացել:
Իշխանությունները դեռ հետաքննում են բռնկված հրդեհի պատճառները: 17 հիվանդներից միայն 7-ի կյանքն է հաջողվել փրկել հրդեհից: «Երկու հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 5-ի վիճակը կայուն է», - ասել է առողջապահության ոլորտի պաշտոնյան:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



