Էստոնացի զինվորականները սխալմամբ կրակել են բրիտանացի զինվորների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալիի Գաո ռազմաբազայում ծառայող էստոնացի զինվորները սխալմամբ կրակ են բացել բրիտանացի զինվորների վրա, ովքեր, մոտենալով բազային, չեն պահպանել անվտանգության ընթացակարգերը: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է Postimees թերթը։
Հրատարակությունը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բրիտանացի զինվորներով միկրոավտոբուսը մոտեցել է ռազմաբազային։
«Էստոնացի զինվորները, որոնք հսկում են բազան, կրակ են բացել մեքենայի վրա, քանի որ բրիտանացիները չեն տեղեկացրել բազայի անձնակազմին կանոններին համապատասխան իրենց մոտեցման մասին»,- ասվում է հրատարակության մեջ։
Էստոնիայի ՊՆ-ից հայտնել են, որ զինվորականները պահպանել են ընթացակարգով նախատեսված բոլոր կանոնները և ընդգծել, որ միջադեպի հետևանքով ոչ մի զինվոր չի տուժել։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



