Մոսկվայում երկու մարդու են ձերբակալել. նրանք մոտ 1 կգ կոկաին են կուլ տվել օդանավակայանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում մաքսայինները երկու ռուսաստանցու են ձերբակալել, որոնք ժամանել են Բրազիլիայից: Ինչպես հաղորդում է «ՌՒԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը, նրանց մոտ մոտ մեկ կգ կոկաին է եղել, որը նրանք կուլ են տվել:
Տղամարդիկ Ռուսաստան են ժամանել Սան Պաուլոյից և ձերբակալվել են Ստամբուլ-Մոսկվա ուղևորատար չվերթի մաքսային ստուգման ժամանակ: Բերանի խոռոչի ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել օտար մարմինների առկայությունը:
Ավելի ուշ բուժզննում անցնելիս ձերբակալվածների որովայնից 100 գլանաձև տարա է դուրս բերվել, որոնց մեջ փոշիանման նյութ է եղել: Թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 961 գրամ:
Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



