Թուրքիայում դատարանը տղամարդուն տուգանել է Էրդողանին «ծպտյալ հրեա» անվանելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական դատարանը մեղավոր է ճանաչել սոցցանցի օգտատիրոջը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, քանի որ նա թուրք առաջնորդին անվանել է «թաքնված հրեա», գրում է թուրքական Deutsche Welle-ն։
Դատարանը Յուքսել Ուստյունին դատապարտել է 10 ամիս 20 օրվա ազատազրկման՝ 2020 թվականից Facebook-ում գրառումներ կատարելու համար, որտեղ նա գրել էր, որ Էրդողանը «հրեա է, ով իրեն մուսուլման է ներկայացնում»։
Պատիժը նվազեցվել է մինչեւ 7000 լիրա (722 դոլար) վարչական տուգանք, իսկ Ուստյունը մեղավոր է ճանաչվել նախագահի «պատիվը, արժանապատվությունն ու հեղինակությունը» վիրավորելու մեջ։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



