Կրեմլը խոստացել է պատասխանել ԱՄՆ պատժամիջոցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլը կարծում է, որ հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու որոշումը ոչ բարեկամական եւ ապակառուցողական քայլ է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Սա Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական եւ տրամաբանությանը հակասող քաղաքականության շարունակությունն է: Դա շարունակությունն է այն գծի, որն ավերիչ ազդեցություն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար», — ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ այդ քայլը պետք է վերլուծվի, եւ հետո պատասխան քայլեր են ձեռնարկելու: «Նման գործերում, ինչպես հայտնի է, գործում է փոխադարձության սկզբունքը»,- հավելել է Պեսկովը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



