«Ինժեներական քաղաք»-ը հյուրընկալել է Կարոլին Գեգինատին և Վահագն Խաչատուրյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Ինժեներական քաղաքում (ԻՔ) հյուրընկալել էինք Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Կարոլին Գեգինատին և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Վահագն Խաչատուրյան։
Այցի շրջանակում հյուրերը ծանոթացան Ինժեներական քաղաքի հայեցակարգին, ընկերությունների կողմից առաջարկվող նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումներին, ինժեներական բաղադրիչների արտադրության գործընթացին, ինչպես նաև Տիեզերքի թանգարանում ցուցադրված տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներին։
Հյուրերի կողմից ևս մեկ անգամ ընդգծվեց Պետություն - Մասնավոր հատված գործընկերության հենքով իրականացվող ԻՔ ծրագրի կարևորությունը՝ երկրի տեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից։
Հիշեցնենք, որ Ինժեներական քաղաքի ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք գործընկերների համատեղ ջանքերով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



