Խաչիկ գյուղում ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում երեկ ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։
«Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,– ասել է գյուղապետը։
Նա նաև հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի ցերեկը։ Հակառակորդը կրակել է ավտոմատից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



