Հայտնի դերասանուհին ավտովթարի է ենթարկվել Մոսկվայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴերասանուհի Ելենա Սաֆոնովան, ով հեռուստադիտողին հայտնի է «Ձմեռային բալ» («Зимняя вишня») ֆիլմով, վթարի է ենթարկվել Մոսկվայի Միրա պողոտայում։ Այս մասին հայտնել է «112» Telegram ալիքը։
Հստակեցվում է, որ բախվել են երեք ավտոմեքենա. Սաֆոնովան վարում էր Hyundai արտասահմանյան մեքենան։ 65-ամյա դերասանուհին կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանից բացի, բուժհաստատություն է տեղափոխվել ևս մեկ անձ։
Ըստ աղբյուրի՝ միջադեպի մեղավորը BMW-ի վարորդն է եղել, ով կոպտորեն խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները։ Տրանսպորտի վարչությունից հայտնում են, որ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Տեղեկությունները ճշտվում են։

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



