Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«ՀՀ պաշտոնյաների հակահայկական թեզերն ու զառանցանքները Հայաստանի շահերի դեմ են օգտագործվում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց տեղի է ունենում այն, ինչ սպասվում էր ու կանխատեսվում այս ամբողջ ընթացքում:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Վերլուծելով գործընթացներն ու հայտարարությունները՝ նա մի շարք իրողություններ առանձնացրեց: «Կապիտուլ յացիայի ակտը ստորագրելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը նաև բազմաթիվ բանավոր համաձայնություններ է ունեցել Ադրբեջանի բռնապետի հետ: Եռակողմ հայտարարության մեջ կար կետ, ըստ որի, 2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունները դադարեցվում են, ու զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնած էին: Իսկ ի՞նչ ունենք այդ հայտարարությունից հետո: Ունենք հանձնված մի քանի տարածքներ, ինչը կազմակերպվել էր հենց վերոնշյալ բանավոր համաձայնության արդյունքում: Խոսքը Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի մասին է:

Ավելին՝ ունեցանք ավելի քան 100 գերեվարված, նաև հանձնված տարածքներ Սյունիքի սահմանամերձ շրջաններում: Ունեցանք նաև խայտառակ նախնական դեմարկացիա և դելիմիտացիա, որը ՀՀ կապիտուլ յանտ իշխանությունները կազմակերպեցին GPS համակարգով: Ու սա այն դեպքում, երբ համակարգը պատկանում է Google-ին՝ ֆինանսական շահեր հետապնդող մասնավոր կազմակերպությանը: Հիմա կապիտուլ յացիոն ակտի ստորագրումից միայն մեկ տարի անց է հայտարարվում, որ Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնցով պետք է դեմարկացիա ու դելիմիտացիա կատարվի: Հարց է առաջանում՝ եթե այդ քարտեզները կային, ապա կապիտուլ յացիոն ակտի ստորագրումից հետո ենթադրաբար բանավոր համաձայնություններով ինչո՞ւ մեզ գցեց ծանր իրավիճակի մեջ»,-ասաց քաղաքագետը:

Դիտարկելով հայտնի այլ իրողությունները՝ նա հավելեց. «Կապիտուլ յացիոն ակտի ստորագրումից հետո՝ 2021-ի մայիսին, իշխանությունները թույլ են տվել, որ ադրբեջանական զորքերը մոտ 3-5 կմ խորությամբ ներխուժեն Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր: Այդ զորքերը մինչ օրս այնտեղ են գտնվում: Այդ կապիտուլ յացիոն ակտից հետո մենք օկուպացված ՀՀ տարածքներ ունենք, որի վերաբերյալ գործող վարչակարգը մի ծպտուն անգամ չի հանում: Ավելին՝ չի էլ նշում, թե այդ օկուպացիոն զորքերը երբ են դուրս գալու: Մենք, ընդհանուր առմամբ, խայտառակ պատկեր ունենք՝ կապված բարոյահոգեբանական վիճակի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ գործող իշխանություններն արտաքին քաղաքականության ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում:

«Մեծ հաշվով, այն, ինչ կապիտուլ յացիոն ակտից հետո սպասվում ու կանխատեսվում էր հատկապես միջազգային ասպարեզում, ամբողջությամբ իրականանում է: Ավելին՝ միջազգային հարաբերություններում ՀՀ շահերի դեմ են օգտագործվում ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԽ քարտուղարի և այլ պաշտոնյաների հակահայկական թեզերն ու զառանցանքները: Օրինակ՝ գերիների վերաբերյալ ՄԻՊ-ի զեկույցն ադրբեջանական կողմից հերքվում է հենց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակահայկական զառանցանքներով, որը ՀՀ ՄԻՊ զեկույցը «հնարած» է համարում: ՀՀ գործող իշխանությունները կարողացան 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերարտադրվել և, Նիկոլի խոսքով, «պողպատյա մանդատ» ստանալ: Այդուհանդերձ, այդ «պողպատյա մանդատը» միայն Հայաստանի տարածքում կարող են օգտագործել, դրսում այն պարզապես թղթե շերեփ է, որն անհրաժեշտության դեպքում վերցնում ու շպրտում են նրա դեմքին, կամ պատռում և մի կողմ են գցում»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ ասվածի օրինակներն արդեն տեսել ենք:

Ինչ վերաբերում է նման պայմաններում նաև խաղաղության հաստատման շուրջ օրակարգն ամեն գնով առաջ տանելու ՀՀ իշխանությունների փորձերին՝ Գ. Համբարյանն ընդգծեց. «Նախ՝ պետք է նշեմ, որ կապիտուլ յացիայի ենթարկված երկիրը և նրա քաղաքական իշխանությունը երբևիցե որևէ օրակարգ չեն կարող պարտադրել կամ առաջ քաշել: Այս համատեքստում կրկին շեշտեմ այն միտքը, որ ներսի «պողպատյա մանդատը» դրսում առոչինչ է: Օրինակ՝ ինչ էր խոստանում 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից առաջ, ու ինչ տեղի ունեցավ հունվարի 11-ին: Այդ հանդիպումը ցույց տվեց, որ նա տարրական կամակատար է: Գնալուց առաջ հայտարարեց, որ առաջնայինը գերիների հարցն է, իսկ այդ հանդիպման ժամանակ նշված հարցն անգամ չէր էլ քննարկվել: Ամիսներ են անցել, գերիների հարցը լուծված չէ:

Ընդհանուր առմամբ, դրսում իրեն հասկացնում են, որ չի կարող օրակարգ առաջ քաշել: Բացի այդ, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու օրակարգ է առաջ բերում, պետք է հասկանա, որ համապատասխան ցանկություն պետք է լինի նաև մյուս կողմից: Իսկ մենք տեսնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվող համատեղ արտաքին քաղաքական դոկտրին, որտեղ մեզ հետ նախապայմաններով են խոսում: Առաջին նախապայմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Մյուս նախապայմանը միջազգային ասպարեզում Ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցումն է ՀՀ իշխանությունների կողմից: Հաջորդը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է: Հիմա որքան Նիկոլ Անհողն այդ թեզն առաջ տանի, միևնույնն է, Բաքվում և Անկարայում արհամարհած ունեն իր խաղաղության օրակարգը: Բաքուն կոնկրետ նշում է, որ որևէ խաղաղություն չի լինի, եթե պաշտոնական Երևանը նշված նախապայմանները չկատարի: Հիմա հարց է առաջանում՝ ո՞ւմ է խաղաղության օրակարգը պարտադրում, ի՞նչ է ուզում ասել այդ ամենով»:

Նա նշեց, որ պատերազմից մեկ տարի անց ադրբեջանական կողմն Արցախի օկուպացված տարածքներում կոնկրետ ենթակառուցվածքների շինարարությամբ է զբաղված. «Ի՞նչ է անում Հայաստանի գործող իշխանությունը, պատասխան՝ ոչինչ: Մեծ հաշվով՝ խաղաղության օրակարգը կապիտուլ յացիոն ակտի շարունակությունն է: Ինքը խաղաղության օրակարգի մասին է խոսում, ադրբեջանցիները կրակում են Արցախի խաղաղ բնակիչների վրա, գնդակահարում հայ երիտասարդի, կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ»:

Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, մյուս իրողությունն այն է, որ կապիտուլ յացիոն ակտը ստորագրելուց հետո ՀՀ-ն բացարձակ չի վերահսկում Արցախը. «Արցախում տեղի ունեցող դեպքերի պարագայում ՀՀ գործող իշխանություններն անընդհատ հղում են անում ռուս խաղաղապահներին: Այսինքն, բացահայտ ձեռքները լվանում են ու հայտարարում, թե տեղի ունեցողի պատասխանատուն ՌԴ-ն է: Հիմա հարց է առաջանում, թե Արայիկ Հարությունյան կապիտուլ յանտն ի՞նչ է անում Արցախում, և, ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում Արցախի իշխանությունը, եթե ամեն ինչի համար պատասխանատուն պետք է ռուսները լինեն»: Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև ներքաղաքական դաշտում առկա մի իրողության, որը վերաբերում է հատկապես ընդդիմադիր դաշտում տեղի ունեցողին: Խոսքը, մասնավորապես, այսպես ասենք, «ընդդիմությանն ընդդիմադիր» լինելու ու հատկապես խորհրդարանական ընդդիմությանն անընդհատ խոցելու փորձերի մասին է:

«Ես շատ զարմացած եմ ընդդիմադիր դաշտումն տեղի ունեցող գործընթացներից: Ամեն դեպքում, 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ես սպասում էի, որ ինչ-որ խմորումներ պետք է լինեն, ու մեկը մյուսին սկսելու են մեղադրել ընդդիմության ընդհանուր պարտության մեջ: Բայց, ամեն դեպքում, այն, ինչ տեղի է ունենում, նորմալ չէ: Բացի այդ, ընդդիմությունն ինքն էլ խնդիր ունի հանրության վստահության առումով: Հուսով եմ՝ այդ ամենը կթոթափվի, և մեր ընդդիմադիրներին վերջնականապես կհաջողվի հաղթանակ տանել ու փրկել երկիրն այս իրավիճակից, քանի որ Նիկոլ Անհող անձը կործանարար է Հայաստանի համար բոլոր առումներով: Ով էլ գա նրա փոխարեն, գոնե միջազգային հարթակներում, բանակցություններում կարող է շտկել իրավիճակը: Իսկ կապիտուլ յացիոն ակտ ստորագրած գործիչը չի կարող գործիչ լինել: Կապիտուլ յացիոն ակտ ստորագրածը ոչ թե գործիչ, այլ գործիք է դառնում այն ուժերի ձեռքում, որոնք կանգնած են այդ ակտի հետևում, ու այն ուժերի, որոնք պարտադրել են այդ ակտը ստորագրել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել