Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։
Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



