Վաղվանից դասերը առցանց ենք անելու մինչև այլընտրանքային ճանապարհը վերանորոգեն․ Որոտանի դպրոցի տնօրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎաղվանից դասերը առցանց ենք անելու մինչև այլընտրանքային ճանապարհի հատվածները, որոնք դժվարանցանելի են, վերանորոգեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Որոտան համայնքի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը։
«Գնացել ենք, ներքևը փակ էր, գնացել ենք այլընտրանքային ճանապարհով, ուշացել ենք, բնականաբար, դասերը անցկացրել ենք, հետ ենք եկել, վաղվանից էլ կրկնեմ՝ առացանց ենք անելու, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու»,-ասաց Արա Գրիգորյանը։
Դպրոցի տնօրենը մանրամասնեց, որ այլընտրանքային այդ ճանապարհը անցնում է Խոտ գյուղով։
Հիշեցնենք, որ այսօր դպրոցի ուսուցիչները ահազանգել էին, որ երկու ժամ ուշացումով են հասել դպրոց, Գորիս-Կապան ավտոճանապարհը փակ է, բաց լինելու դեպքում էլ ադրբեջանցիները պետք է անձնագրերը ստուգեն։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



