«Իրանական անօդաչուները փուշ են դարձել մեր թշնամիների մարմնում». իրանցի գեներալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիրալի Հջիզադեն հայտարարել է, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու թշնամու փորձերը ձախողվել են:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, գեներալի խոսքով՝ Իրանի ռազմական ուժը սահմանափակելուն ուղղված ցանկացած բանակցություն ապարդյուն է:
«Այսօր երկրի անվտանգությունն օրինակ է ծառայում, և մենք բանակցելու կարիք չունենք մեր ռազմական հզորության չափի շուրջ: Իսլամական Հանրապետության անօդաչուները փուշ են թշնամիների մարմնում, և նրանք ասում են, որ մենք պետք է սահմանափակենք դրանք»,- ասել է իրանցի գեներալը հինգշաբթի՝ իրանական հրթիռային արդյունաբերության հիմնադիր Հասան Թեհրանի Մողադամի նահատակության 1-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



