Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար էլեկտրական սարք է ստեղծվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶինված ուժերի համակցված սպառազինության ակադեմիայի ռուս ռազմական գիտնականները ստեղծել են հատուկ գմբեթ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար, ասվում է Rospatent-ի կայքում տեղադրված փաստաթղթում։
Համաձայն գյուտի նկարագրության, որը արտոնագրվել է 2021 թվականի հոկտեմբերի վերջին, սարքը իրենից ներկայացնում է կառավարվող էլեկտրականացված պատնեշ՝ երկու ցանցավոր կիսագնդերի տեսքով։ Պաշտպանական համալիրը բաղկացած է նաև էլեկտրոնային հայտնաբերման սարքավորումներից, օպերատորի աշխատակայանից, էլեկտրական էներգիայի փոխակերպման սարքից և էներգիայի աղբյուրից և տեսահսկման համակարգից։
Համակարգը նախատեսված է կարևորագույն օբյեկտները, այդ թվում՝ ատոմակայանները և նավթի պահեստարանները պաշտպանելու համար:
Փաստաթղթի համաձայն՝ պաշտպանության համար նոր հորինված սարքի կիրառումը մեծ ծախսեր չի պահանջում՝ ի տարբերություն գոյություն ունեցող համալիրների, որոնք զինամթերքով խոցում են թշնամու թիրախները։ Ընդ որում՝ վերջիններիս դեպքում էականորեն կրճատվում է նման թիրախներին խոցելու հավանականությունը։