Կորոնավիրուսով վարակվելուց հետո Լարիսա Գուզեեւան առաջին անգամ հայտնվել է ռուսական Առաջին ալիքի եթերում
ԼԱՅՖՀեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան COVID-19-ով վարակվելուց հետո առաջին անգամ հայտնվել է ռուսական Առաջին ալիքի եթերում: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է նրա գործընկեր Ռոզա Սյաբիտովան իր Instagram-օգտահաշվում։
«Մենք շարունակում ենք նկարահանել «Արի ամուսնանանք» հաղորդումը եւ շուտով դուք կտեսնեք մեր սիրելի Լարիսոչկային», - հայտարարել է Սյաբիտովան:
«Շնորհակալություն իմ թիմին նրբանկատության, հարգանքի համար։ Ես ոչ մի հարցազրույց չեմ տվել, ոչ մի զանգի չեմ պատասխանել», - հաղորդումից առաջ ասել է նա։ «Կողքիս պառկած էր Վալերա Գարկալինը։ Ես չեմ հասկանում նման կենդանական հետաքրքրասիրությունը», - Գուզեեւան բողոքել է հիվանդանոցում իրեն «հետապնդող» մամուլից։
Գուզեեւան կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվել էր սեպտեմբերի վերջին: Առողջական վիճակի վատթարացման վիճակի, նրան նշանակվել էր թերապիա՝ առաջխաղացումը կանխելու համար, որը հանգեցնում է ներքին օրգանների ախտահարման։