Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշել է հաշվի առնել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի առաջարկը եւ դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն Գլդանիի բանտի հիվանդանոցից տեղափոխեն համապատասխան հաստատություն՝ վերականգնման համար։ Քաղաքական գործչի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան։
«Ես որոշել եմ հաշվի առնել Ստրասբուրգի դատարանի եւ արեւմտյան գործընկերների կոչերը եւ դադարեցնել հացադուլն այն դեպքում, եթե ինձ տեղափոխեն համապատասխան հաստատություն»,-Սաակաշվիլիի որոշումն ընթերցել է փաստաբանը։
Պաշտպանի խոսքով՝ Սաակաշվիլին պահանջում է կլինիկայում իր համար տեղ հատկացնել, որպեսզի ապահովվի իր անվտանգությունն ու բարձրակարգ բուժումը հետվերականգնողական շրջանում։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



