Ավտովթար՝ Դավիթաշենի կամրջի վրա. բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն ու «07»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններոմ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են շտապօգնության, BMW և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմeքենaները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Տիգրան Թադևոսյանն ու Արմեն Հայրոյանը։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



