ԱՄՆ-ն նազգուշացրել է ԵՄ գործընկերներին, որ հնարավոր է` ռուսական բանակը ծրագրում է ներխուժել Ուկրաինա. Bloomberg
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկայի Միացյալ Նահանգները նախազգուշացրել է իր եվրոպացի գործընկերներին, որ Ռուսաստանը, հնարավոր է, ծրագրում է ներխուժել Ուկրաինա, հաղորդում է Bloomberg-ը։
«Քանի որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակմանը, ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են իրենց ԵՄ գործընկերներին հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ մտահոգությունների մասին», - ասում է գործակալությունը:
Հաղորդվում է, որ Վաշինգտոնի գնահատականները հիմնված են տեղեկությունների վրա, որոնցով ամերիկյան կողմը դեռևս չի կիսվել ԵՄ-ի հետ։
Սպիտակ տան կարծիքին ծանոթ պաշտոնյաների խոսքերով, այս տեղեկությունը հաստատվում է հանրությանը հասանելի ապացույցներով։
Կրեմլին մոտ կանգնած Bloomberg-ի աղբյուրը, այնուամենայնիվ, հերքել է այդ մտահոգությունները. «Ռուսաստանը հիմա մտադիր չէ պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ, սակայն Մոսկվան պետք է ցույց տա, որ պատրաստ է ուժ կիրառել, եթե անհրաժեշտ լինի»։
Մեկ այլ պաշտոնյա էլ հայտարարել է, որ «հարձակումը քիչ հավանական է». «Քանի որ ռուսական զորքերը Կիևում և այլ քաղաքներում կհանդիպեն հասարակական դիմադրության, Ուկրաինայի սադրանքներին պատասխանելու ծրագիր կա»: