Աշխարհում կարող է կտրուկ դանդաղել պատվաստվելու գործընթացը․ ԱՀԿ֊ն պարզաբանում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիմնվելով այն սցենարի վրա, երբ շուրջ յոթ միլիարդ մարդու անհրաժեշտ է կորոնավիրուսային պատվաստանյութի երկու չափաբաժին այս պահից մինչև 2023 թվականը, ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը հայտնել է, որ առնվազն մեկ միլիարդ ներարկիչների պակաս «կարող է առաջանալ»: ԱՀԿ ավագ խորհրդական Լիզա Հեդմանը նախազգուշացրել է, որ երեխաների մի սերունդ կարող է բաց թողնել պլանավորված պատվաստումները, եթե արտադրողները չգտնեն ավելի շատ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ պատրաստելու միջոց: «Ներարկիչների համաշխարհային պակասը մի խնդիր է, որ COVID-19 համաճարակը ուշադրության կենտրոն է բերում»,֊ նշվում է ԱՀԿ հաղորդագրության մեջ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



