Այդ երթուղին չափազանց կարևոր է, Էրդողանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական խորհրդի անդամ երկրները պետք է զարգացնեն տրանսպորտային կապերը, այդ թվում՝ Կասպից ծովի միջով Միջին միջանցքով։
Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ելույթ ունենալով Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավարների VIII գագաթնաժողովի բացմանը։
«Անհրաժեշտ է ավելացնել ներդրումներն ու առևտուրը, վերացնել սակագների հետ կապված խնդիրները: Մենք պետք է անհապաղ պայմանագիր կնքենք բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին: Այս տեսանկյունից Նախիջևանով անցնող երթուղին (այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցք» - խմբ.) չափազանց կարևոր է: Այդ միջանցքից կօգտվեն տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է Էրդողանը։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



