Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կագոսիմայի թռչնաֆերմաներից մեկում սատկած հավերից վերցված գենետիկ անալիզները ցույց են տվել թռչնագրիպի Н5 շտամի առկայությունը: Թռչնաֆերմայում ոչնչացվելու է ավելի քան 38 հազար թռչուն:
Ֆերմայից 3 կմ շառավղով հավերի ու ձվերի փոխադրման կարանտին է հայտարարված: Սա այս սեզոնին Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման արդեն երկրորդ դեպքն է:
Իսկ 2020-2021 թվականներին Ճապոնիայում տեղի էր ունեցել երկրի պատմության ընթացքում ամենամասշտաբային թռչնագրիպի բռնկումը, որի հետևանքով ոչնչացվել էր շուրջ 10 մլն հավ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



