Պուտինը մեկնաբանել է Ուկրաինա ներխուժելու նախապատրաստման մասին հայտարարությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինա ներխուժելու մասին նախազգուշացնող հայտարարություններին՝ դրանք անվանելով տագնապային:
«Ես այդ տագնապային հայտարարությունները, ճիշտն ասած, դեռ չեմ տեսել: Սակայն առաջնորդվում եմ նրանով, որ այդպես էլ կա, ինչպես նշում եք»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին նախազգուշացումներ նախօրեին հնչել են Վաշինգտոնից: Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Եվրոպայի Միության իր դաշնակիցներին նախազգուշացրել է նման հավանականության մասին:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



