ՌԴ Արմավիրի քաղաքամերձ շրջաններից բնակիչները տարհանվում են՝ հեղեղումների սպառնալիքի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի իշխանություններն այսօր սկսել են քաղաքամերձ գյուղերի բնակիչների տարհանումը՝ ջրհեղեղների սպառնալիքի պատճառով, հայտնում է Интерфакс-ը։
«Արմավիրում պահպանվում է լողափնյա տարածքների հեղեղման սպառնալիքը՝ Կուբան և Ուրուպ գետերի ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Այս կապակցությամբ որոշվել է տարհանել բնակչությանը քաղաքի այն շրջաններից, որոնք կարող են ենթարկվել հեղեղման»,- նշել է աղբյուրը։
Տեղումների պիկը սպասվում է այսօր՝ մոսկովյան ժամանակով 10։00-ից 20։00-ն ընկած ժամանակահատվածում։ Առավոտյան ժամերին նկատվել է ջրի մակարդակի աննշան բարձրացում։
Նախորդ գիշեր բնակչության մի մասը տարհանվել է վտանգավոր շրջաններից կամ լքել դրանք ինքնուրույն։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



