Արշակ Կարապետյանն այցելել է N զորամիավորում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամիավորման զորամասերում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Այցի ավարտին Արշակ Կարապետյանը զորամիավորման ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում հրահանգել է խիստ վերահսկողություն սահմանել ձմեռային նախապատրաստական աշխատանքների լիարժեք և անթերի կատարման վրա, ապահովել ծառայության պատշաճ կրման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



