ՅՈւՆԻՍԵՖ-ն ահազանգում է Աֆղանստանում մանկական ամուսնությունների թվի աճի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) մտահոգություն է հայտնել Աֆղանստանում մանկահասակ երեխաների մասնակցությամբ ամուսնությունների թվի աճի պատճառով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:
«Ես խորապես մտահոգված եմ առ այն, որ մանկական ամուսնությունների թիվն Աֆղանստանում աճում է…Մենք հավաստի տեղեկություններ են ստացել ընտանիքների մասին, որոնք իրենց 20 օրական աղջիկներին առաջարկում են հետագա ամուսնության համար՝ օժիտի դիմաց»,- հայտնել է Ֆորը:
Ինչպես հայտնում են ՅՈւՆԻՍԵՖ-ից, Ասղանստանում տարածված վաղ ամուսնությունները կարող են հանգեցնել ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ խտրականության աճին, ինչն էլ կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների: Կազմակերպության տվյալներով՝ 15-49 տարեկան աֆղան կանանց 28 տոկոսն ամուսնացել է մինչև 18 տարեկան դառնալը:
Մանկական ամուսնությունները երկրում շատացել են հատկապես վերջին ամիսներին՝ «Թալիբան» ծայրահեղական շարժման իշխանության գալուց հետո, երբ մարդկանց կենսամակարդակն էլ ավելի նվազել: Ընտանիքներից շատերը չեն կարողանում օրվա ապրուստ վաստակել: