«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 250,000 ծառ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության և «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում մասնակցել է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված աշնանային համապետական ծառատունկին։
Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները Երևանի անտառպետության տարածքում տնկել են մոտ 1000 տնկի, հիմնականում հացենի։
Ծառատունկի այս փուլում կտնկվի 250.000 տնկի:
Վերլուծելով գարնանային ծառատունկի արդյունքներն, այս անգամ ընտրվել է հիմնականում փակ արմատային համակարգով տնկանյութ, որն ունի 80-90% կպչողունակություն։
Համապետական ծառատունկին մասնակցության հայտ էին ներկայացրել մի շարք կազմակերպություններ, և այսօր հարյուրավոր քաղաքացիներ իրենց մասնակցությունն են բերել ծառատունկին։Վստահ կարող ենք ասել, որ մոտենում ենք «10 մլն ծառ» նախաձեռնության առաջին 1 միլիոնին։
Համազգային այս նախաձեռնությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ցանկություն ունի ներազդել հասարակության վարքին և ամեն հաջորդ անգամ ընդգրկել Հայաստանի կանաչ ապագայով մտահոգ քաղաքացիների մասնակցության ավելի լայն շրջանակ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



