Սյունիքում ճնշումները գործադրվում են դեպի Նախիջևան միջանցք ստանալու համար․ Սեյրան Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Այս ամենը շարունակությունն է այն ճնշումների, որն այսօր ադրբեջանական կողմը և թուրք-ադրբեջանական տանդեմն իրականացնում են ՀՀ-ի նկատմամբ՝ փորձելով ներխուժել և իրենց համար հարմար պայմաններ ստեղծել դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ պատճառը ՀՀ պարտված իշխանություններն են, որոնք ոչ մի միջոց չեն ձեռնարկում հայի արժանապատվությունը պահպանելու համար։
Հարցին, արդյոք տեղեկություն ունի հայկական կողմի 1-2 կմ հետ քաշվելու վերաբերյալ, նա նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։
Օհանյանը կարծում է, որ այժմ գործողությունները կատարվում են Սյունիքի մարզի Իշխանասարից դեպի ձախ ընկած հատվածում, դեպի Ջերմուկ։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



