Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով:
«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել, անդրադառնալ պատճառներին և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- իր թվիթերյան էջում գրել է գործիչը:
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել: ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 14-ին հայտնել էր, որ ժամը 19։00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայունացել է։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



