Իրանում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը հասել է 99-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հարավում կիրակի երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ ավելի քան 6 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղումանելով իրանական աղբյուրին, երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 99-ի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել երկու զոհի և 27 տուժածի մասին: Ներկա պահին տուժածներից հիվանդանոցում գտնվում է 10-ը: Այս մասին հայտնել է ստորգետնյա ցնցումներից տուժած Հորմոզգան նահանգի բժշկական համալսարանի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մյուս տուժածները բուժօգնություն ստանալուն պես տուն են ուղարկվել:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքից մոտ 60 կմ հեռավորությամբ: Մի քանի հետցնցումներ են գրանցվել:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



