Մակրոնը փոխել է Ֆրանսիայի դրոշի կապույտի երանգը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի կապույտի երանգը փոխել է ավելի մուգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Le Parisen թերթը:
Ֆրանսիական եռագույնն այժմ բաղկացած է մուգ կապույտ, սպիտակ և կարմիր գույներից: Կապույտը մուգ կապույտով փոխարինելն ավելի քան մեկ տարի մնացել է չնկատված, քանի որ այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, հաղորդել է Europe 1-ը: Նաև հրատարակությունը հաղորդում է, որ դրոշի վրա այդ երանգը հղում է 1793 թվականի Ֆրանսիայի դրոշին:
Որոշումը մասամբ գեղագիտական Է, քանի որ ֆրանսիական դրոշը եւ ԵՄ-ի դրոշը կողք-կողքի ծածանվում էին բազմաթիվ վայրերում, և նրանց գույները համընկնում էին: Նորացված դրոշները ծածանվում են Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի և ներքին գործերի նախարարության շենքերի վրա:
Ֆրանսիական դրոշի գույնի փոփոխության մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 13-ին՝ Ելիսեյան պալատի գործառնական տնօրեն Առնո Ժոլենսի նախաձեռնությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: