Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հունիսի 20-ի հետևանքները բոլորս ենք կրում. քանի դեռ մնում են իշխանության, նոր պարտություններ ենք ունենալու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ շաբաթ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետ է տեղադրել: Ավելի ուշ նույնաբովանդակ հայտարարություն տարածվեց նաև Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վերաբերյալ: Հավելենք նաև, որ նախօրեին ադրբեջանական ԶՈւ-երը կրկին ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ զրուցել ենք մեր երկրին սպառնացող նոր վտանգների մասին:

«Հիմա տեսնում ենք այն, որ Ադրբեջանը գրավում է Հայաստանը: Դելիմիտացիայի, դեմարկացիայի երևույթները նշանակում են, որ երկու պետություն պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, որից հետո երկու թիմ պետք է իրար հետ աշխատի, ու վերջնական որոշում կայացվի: Այդպես շատ այլ երկրների դեպքում է եղել: Բայց մենք դա հիմա չենք տեսնում, փոխարենը տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանական զինվորը գալիս ու քշում հայ զինվորին:Դեմարկացիայի ու դելիմիտացիայի բանակցություններ եթե տեղի չեն ունենում, ի՞նչ է նշանակում՝ «+-100 մետրով կարող է այստեղ լինի, դե, հիմա՝ թող կանգնեն»: Որ կանգնեցին, հե՞տ են գնալու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը՝ հավելելով, որ այս ընթացքում հետևել է հայ քարտեզագետների բոլոր դիտարկումներին՝ կապված 1920-ականների քարտեզների հետ, որոնց այդքան հղում են անում ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչները:

«Գլխավոր մեսիջն այն է, որ եթե 1920ական թվականների քարտեզներով իրականացվի այդ գործընթացը, ավելի քան 1000 քառակուսի կիլոմետրով Հայաստանը պետք է մեծանա, որովհետև այդ ժամանակ 31 հազար քառակուսի մետր է եղել:Այդ դեպքում՝ ինչպե՞ս ենք իրենց անվանումներն օգտագործում ու ասում՝ իրենցն է: Սա նշանակում է, որ առաջին՝ կա՛մ կա գաղտնի գործընթաց, և 1920 թվականների քարտեզների մասին ասելով՝ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ ու ամբողջովին այլ բան անում, երկրորդ՝ կա՛մ էլ նշանակում է, որ այսօրվա դրությամբ չեն տիրապետում իրականությանը, ու թուրքը՝ մեր թշնամին, ինչ ուզում, անում է: Բայց երբ թուրքը եկավ ու զինվորով կանգնեց, ո՞վ է լինելու այն մարդը, որն իրենց ասելու է՝ հետ գնացեք, այդ ո՞ւմ շահերի մեջ է լինելու: Կամ՝ մենք կարո՞ղ ենք խոսել այն մասին, որ կա օկուպացված Արցախի Հանրապետություն:

Մայիսի 12ից հետո ընդունել են, չէ՞, որ ՀՀ տարածքն օկուպացված է: Այդ առումով ի՞նչ ենք անում: Մեծ հաշվով՝ «Պետական սահմանների մասին» ՀՀ օրենքը չի կատարվում: Այն չի կատարվում մայիսի 12-ից ի վեր, իսկ այսօր, մեծ հաշվով, թուրքն ինչ ուզում, անում է»: Նրա խոսքով՝ խնդիրը մեր մեջ է: «Մեղավորությունն այն դաշտում չէ, թե ուրիշ երկրներն ինչ շահեր ունեն ու ինչ են անում: Ի դեպ, թշնամիները շատ «ազնիվ» են մեզ հետ: Ասում են՝ «Զանգեզուրն էլ է մերը, Սևանն էլ, Երևանն էլ ենք վերցնելու»: Ասում են՝ «հայ ազգը պետք է ամբողջ կյանքը պարտվածի պիտակով ապրի»:

Իսկ մենք, չգիտեմ ինչու, մտածում ենք, որ թշնամու այդ ասածը, երևի, խաղաղությանն ուղղված դրական ազդակ է: Այս ամբողջի մեղավորության խնդիրը մեր մեջ պետք է փնտրենք: Մասնավորապես, երբ հունիսի 20ին գնում էինք ընտրության, ինչո՞վ էինք առաջնորդվում: Պետականության մասին ընկալում ունենալո՞վ էինք գնում, կամ՝ թոռների, կոռների ապագայի մասին երազանք ունենալո՞վ էինք գնում: Թեպետ այդ օրը յուրաքանչյուր անհատ իր համար է գնացել քվեարկելու, իր պատկերացումներով և արժեքներով, բայց այդ ամենի հետևանքները բոլորս ենք կրում: Այսօր առկա իրավիճակը նշվածի հետևանքն է. պարտված իշխանությունները նորմալ զարգացում չեն կարող ապահովել: Ցանկացած պարտված իշխանություն սեփական գիտակցությամբ հանուն իր երկրի պետք է հեռանար: Քանի դեռ մնում են իշխանության, նոր պարտություններ ենք ունենալու»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին ու դրանց շուրջ հասարակական ընկալումներին՝ Թ. Պողոսյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: Նշենք, որ, օրինակ՝ արդեն տեղադրված անցակետերը բացատրում են նրանով, որ այլընտրանքն Ադրբեջանի պահանջած «միջանցքն» է: Կամ՝ խոսում են քաղաքացիներին առաջարկվող այլընտրանքային ճանապարհներն ասֆալտապատելու մասին՝ «սովորական» դարձնելով միջպետական ճանապարհի՝ այլևս ՀՀ վերահսկողության տակ չլինելու փաստը: «Ամեն մարդ իր համար պետք է ընտրությունը կատարի՝ օգտվո՞ւմ է այդ առաջարկից, թե՞ ոչ, գո՞հ է, թե՞ ոչ: Օրինակ՝ կապանցիները նախօրեին իրենց կարծիքն արտահայտեցին, բայց Կապանին զուգահեռ՝ կան նաև Իջևան և Ստեփանավան, որտեղ էլ իրենց կարծիքն արտահայտեցին: Ընդհանուր ընկալման մեջ այս տեսակի հասարակություն ունենք, որին ամեն օր էլ ավելի շատ են պառակտում: Հասարակությունը կա, բայց քաղաքացին ու պետությունը չկան, որովհետև յուրաքանչյուրի մեջ պետության ընկալումը պետք է սկսվեր նախ՝ իր պետական ինքնության ընկալմամբ: Մենք, օրինակ՝ երբևէ չպետք է ասենք՝ «էդ ո՞ւմ էրեխեն պետք է գնա կռվի», այլ պետք է հասկանալ, որ եթե քաղաքացին ցանկանում է պետականություն ունենալ, պետության անվտանգությունն ինքն է ապահովում: Պետությունները կարողանում են հաղթահարել ճգնաժամերը միայն այն դեպքում, երբ ձևավորվում է ազգային միասնականության ընկալում, բայց երբ ամեն օրվա վարած քաղաքականությունը նոր պառակտումների է հանգեցնում, ինչի՞ մասին մենք պետք է խոսենք»,-ասաց նա:

Մնացած բոլոր խնդիրները, ըստ մեր զրուցակցի, հենց նշվածից են բխում: «Մեզ ասում են ՝«փոթորկված ծովում մեր նավը պետք է նավահանգիստ հասցնենք», բայց երբևէ չեն ասել՝ ո՞ր նավահանգիստ: Իսկ ես որտե՞ղ եմ գնալու, կանգնեմ, եթե չգիտեմ՝ որ նավահանգիստն է: Միգուցե Ստամբո՞ւլ, Բաքո՞ւ, աշխարհով մեկ շատ նավահանգիստներ կան, որտե՞ղ են մեզ տանելու, այդ ո՞ւր ենք մենք գնում: Երբ կսկսենք ստանալ այս հարցերի պատասխանները, դրանից հետո կհասկանանք՝ տանում են այնտեղ, որտեղ պայմանավորվե՞լ էինք կամ «որտեղ գնալու» միասնական պատկերացում ունե՞նք: Եթե ոչ՝ ուրեմն չկա նաև պետականության ընկալում, չկա ազգային երազանքի ընկալում: Այդ դեպքում ամեն ինչ «այսօր այսպես ստացվեց, այսպես ենք ապրում» տրամաբանության մեջ կլինի: Նույն տրամաբանությամբ վաղն էլ, միգուցե, երբ կարթնանանք, բախտներս բերի, այս կամ այն երկրի առճակատման պատճառով կարող է մի քիչ լավ կամ վատ զգանք: Այդ դեպքում նաև բացի մեզանից միշտ այլ մեղավորներ գտնելու հնարավորություն կունենանք»,-շեշտեց Թ. Պողոսյանը:

Անդրադառնալով իշխանության վարքագծին՝ Թ. Պողոսյանը նախ՝ մի օրինակ բերեց. «Կապանի ընտրությունների ժամանակ իշխող ուժի գրասենյակում լրագրողն ուզում էր հարցեր տալ կուսակցության պատգամավորին, որին փորձում էին խոչընդոտել: Երբ ասաց՝ ուզում է հարցնել՝ ճի՞շտ է, որ ադրբեջանցիներն առաջ են եկել, ներկաներն ասացին՝ ինչի՞ եք իրենից ուզում հարցնել, գնացեք ռուսներից ու ադրբեջանցիներից հարցրեք: Այսինքն, այդ թիմի մարդու ընկալմամբ հարցի հասցեատերը ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիներն են: Նրանք ոչ թե «Պետական սահմանների մասին» ՀՀ օրենքով, այլ «գնացեք ուրիշներից հարցրեք» ասվածով են առաջնորդվում: Մի օր ԱԺ-ում կառավարության ղեկավարին այդ օրենքից բխող հարց տվեցին, բայց հղում արեց այլ օրենքի: Այսինքն, այս մարդիկ ասում են՝ ի՞նչ երկիր, ա՛յ մարդ, ի՞նչ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենք, գնացեք՝ ռուս սահմանապահներից, ռուս խաղաղապահներից հարցրեք: Իսկ միգուցե այդ տրամաբանությամբ, ասենք, ադրբեջանցիներից, թշնամիներից հարցնենք՝ մինչև որտե՞ղ ես բավարարվելու, հասկանանք՝ ինչ ենք անում»:

Թ. Պողոսյանը շեշտեց՝ պարտված իշխանության դեպքում միշտ պարտություն է լինելու, պարտվածից շատ բան հնարավոր չի ուզել: «Մեզ ասում են խաղաղության դարաշրջան ենք բացում, բայց զուգահեռ թշնամու գործողություններն ավելի կատաղի են դառնում: Խաղաղությունը, իհարկե, միակողմանի չի ձևավորվում, բայց թշնամին իր խաղաղությունը նկարագրել է: Ասել է՝ «Զանգեզուրը, Սևանը, Երևանն էլ ես տալու», իր խաղաղությունը նկարագրելով՝ ասել է՝ «աշխարհի բոլոր հայերն իմ թշնամիներն են», այսինքն՝ «հայերին կվերացնենք, խաղաղություն կլինի»: Իրենք իրենց խաղաղության հետևից գնում են: Ամեն օր հենց նման հետևանքների ենք ականատես լինելու, մինչև ազգային երազանքի ընդհանուր նկարագրում չլինի:

Առանց ազգային միասնականության, առանց ազգային երազանքի ճանապարհը ձևակերպելու որևէ տեղ չենք հասնելու: Եթե հայրենիք ասվածը չեն հասկանում, եթե չենք կարողանում ընկալել, որ Տեղ գյուղից այն կողմ ոչ թե Ադրբեջանը, այլ Արցախի Հանրապետությունն է, որևէ տեղ չենք հասնելու: Եթե չենք հասկանում, որ մեր զինվորների պատիվը պետք է բարձր պահենք, որ ամենակարևորը՝ բանակ ունենալը սպայի պատվի բարձրությունն է, էլի տեղ չենք հասնելու: Երբ Եռաբլուրդ չես հարգում, երբ մինչև քեզ այս երկիրը ձևավորելու գործում հազարավոր մարդկանց արածը չես հարգում, երբ շատ հանգիստ կարող ես վիրավորել կողքիդ հային ավելի կոպիտ, քան երբևէ թույլ կտայիր թշնամուդ հանդեպ այդպես արտահայտվել, ինչի մասին է խոսքը»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով՝ Թևան Պողոսյանը հավելեց. «Հազարավոր բաներ պետք է փոխենք, բայց այսօրվա իրավիճակը նախկինում կատարված որոշումների հետևանքն է: Շատ ժամանակ կատարվել են գիտակցված որոշումներ, ու եղել է գիտակցված այլ որոշում անելու հնարավորություն: Երբ գիտակցված այլ որոշման փոխարեն արվել է հակառակը, ու պայքար է գնացել այլ բաների համար, հիմա արդյունքները պարզապես մեր գլխին են թափվել: Կկարողանա՞նք այս ճգնաժամերը հաղթահարել, միգուցե շանսեր կունենանք մեր երազած Հայաստանին հասնել, որը բաղկացած կլինի ՀՀ և ԱՀ առնվազն 1994 թ. սահմաններով ու պետականությամբ: Եթե դա կանենք՝ փառք ու պատիվ մեզ, եթե՝ ոչ, եկեք ուրիշներին չմեղադրենք իրենց շահերն առաջ տանելու համար: Եթե բան ունենք ասելու, ինքներս մեզ ասենք, բայց դրա համար ի սկզբանե ազնվություն է պետք ունենալ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել