Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաստացի սահմանագծում ու սահմանազատում՝ առանց փաստաթղթավորմա՞ն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատեցին Հայաստանի տարածքը Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում ու դիրքավորվեցին։ Փաստացի, արդեն կես տարի է, ինչ Հայաստանի տարածքային աբողջականությունը խախտված է, ադրբեջանական զորքերը ոչ միայն մտադրություն չունեն հեռանալու, այլև շարունակում են դիրքավորվել Հայաստանի ինքնիշխան տարածքում ու անգամ ամրաշինական աշխատանքներ կատարել։ Ադրբեջանական ներխուժման սկզբում ՀՀ իշխանությունները, թեև միջոցներ չէին ձեռնարկում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու ուղղությամբ և զորքերի հետքաշման հրաման էին տվել, սակայն միջազգային հարթակներում փորձում էին ինչ-որ ձևով բարձրացնել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքներն օկուպացնելու հարցը։

Փաշինյանն անգամ փորձում էր իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, թե հայկական և ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հայելային կերպով հետ են քաշվում, իսկ սահմանում տեղակայվում են միջազգային դիտորդները, որից հետո միայն սկսվում է սահմանների դեմարկացիայի գործընթացը։ Իսկ հիմա մեր իշխանությունները ամեն կերպ խուսափում են բարձրաձայնել Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցի մասին և այսպիսի պայմաններում նույնիսկ պատրաստակամություն են հայտնում դեմարկացիայի գործընթացը սկսելու վերաբերյալ։

Ճիշտ է, երեկ Անվտանգության խորհուրդն անատամ հայտարարություն տարածեց, թե ԱԽ-ն «Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին», սակայն, ըստ էության, փաստը մնում է փաստ, որ ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են մեր երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համար, փաստացի չեն կատարում իրենց լիազորությունները։ Տպավորություն է, որ իշխանությունները վերջնականապես համակերպվել են այն իրավիճակի հետ, ինչն այժմ առկա է։

Դրա համար էլ հակառակորդն զգում է, որ ինչ անում է, հանգիստ մարսում է, հետևաբար և աստիճանաբար անցնում է նոր սադրանքների։ Այդպես հակառակորդը կարող է շատ հանգիստ մաքսակետեր դնել ՀՀ տարածքում, ինչպես արեց Կապան-Գորիս ճանապարհին, հետո անցնել հրադադարի ռեժիմի ավելի ինտենսիվ խախտմանը, ապա նոր առաջխաղացման կամ ներխուժման փորձեր ձեռնարկել և այդպես շարունակ։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները, կարծես թե, լիովին անգործունակ են դարձել, որովհետև չեն տիրապետում իրավիճակին։ Սյունիքի՝ սահմանամերձ դարձած հատվածում գործընթացներ են տեղի ունենում, թշնամին փորձում է առաջխաղացում արձանագրել, իսկ պաշտոնական մարմինները լռում են, կամ արդեն ստանդարտ դարձած հանգստացնող հայտարարություններ են տարածում։

Ավելին, ՊՆ-ն կիսահերքող ինչ-որ տեքստ է հրապարակում, իսկ ԱԽ-ն միայն հաջորդ օրը հաստատում է, որ «ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ», ապա ուշագրավ հավելում անում, որ «ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»: Փաստորեն, հայելայինն սկսել է «գործել»: Իսկ մինչ այդ, հայ հանրությունը ստիպված է լինում ադրբեջանական մամուլից կամ տելեգրամյան ալիքներից տեղեկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բարոյական առումով ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել հայկական բանակը, ինչ դիրք է զիջել, ինչքան է թշնամին առաջացել և այլն։

Իսկ ընդհանրապես, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն առայժմ առանց փաստաթղթավորման պարզապես իրականացնում է սահմանագծման ու սահմանազատման գործընթաց: Այլ կերպ չես անվանի այն ամենը, ինչ կատարվում է այս օրերին, ինչպես նաև ԱԽ հայտարարության այս հատվածը. «Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ, և այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն»: Ավելի պարզ լեզվով դժվար է զիջումներ կատարել, համակերպվել առկա վիճակի հետ, մի խոսքով, «ոտքի վրա» Ադրբեջանի ուզածով սահմանագծում ու սահմանազատում իրականացնել: Վաղն էլ գուցե արթնանանք, ու պարզվի, ոչ Ադրբեջանն արդեն կապ ունի Թուրքիայի հետ, անունը «միջանցք» դնեք, թե պարզապես ճանապարհ: Սրան զուգահեռ ծանր վիճակում են հայտնվում Սյունիքի՝ նշյալ հատվածի պատճառով մեկուսացման մեջ հայտնված գյուղերը:

Որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե «Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ», փաստացի այդ գյուղերի բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքներն ապահովված չեն, իսկ նշյալ հայտարարությունը համանման է պատերազմի օրերին թմբկահարվող «հաղթելու ենք»-ին։ Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ այն պայմաններում, երբ պետությունը չի կարողանում այդ համայնքների բնակիչների առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերը լուծել, դրանք ժամանակի ընթացքում ուղղակի կարող են դատարկվել։

Իսկ թուք-ադրբեջանական տանդեմի նպատակը հենց այն է, որ Սյունիքն աստիճանաբար դադարկվի, ու դրա արդյունքում ադրբեջանական վերահսկողություն հաստատվի այդ տարածքների վրա։ Այսպիսի իրավիճակում, երբ ապաշնորհ իշխանություններն ընդունակ չեն անվտանգության հետ կապված որևէ հարց լուծել, այլ ել ք չի մնում, քան նրանց ամբողջական հեռացումը, որպեսզի կարելի լինի փրկել այն, ինչ դեռ կորսված չէ վերջնականապես:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու