Սյունիքում հայկական դիրքերի համար ակտիվ փոխհրաձգություն է այս պահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊՆ-ի armenianews.net-ի աղբյուրները հայտնում են, որ Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել Ադրբեջանի և հայկական կողմի զինված ուժերի միջև։
Ըստ աղբյուրների հավաստման՝ ադրբեջանցիները պահանջել են հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների պահանջը, ինչից հետո սկսվել է փոխհրաձգություն, որը մինչ այս պահը շարունակվում է։
Պատահական չէր նաև նախօրեին ադրբեջանական կողմի տարածած այն հայտարարությունը, իբր հայկական կողմը սադրիչ գործողություններ է իրականացնում, դրանով իսկ ադրբեջանական կողմը հող էր նախապատրաստում իր հետագա գործողությունների համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



