ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցից հետո իրավիճակը կայունացնելու միջոցներ են ձեռնարկել, եւ իրավիճակը Քիլիսալի լեռան շրջանում նորմալացել է։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուի նախաձեռնությամբ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների արդյունքում ադրբեջանական եւ հայկական կողմերը իրավիճակը կայունացնելու միջոցներ են ձեռնարկել։ Ներկայում բախումները Քիլիսալի լեռան շրջանում դադարել են, իրավիճակը վերադարձել է բնականոն հուն եւ վերահսկողության տակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



