Ադրբեջանցիները «գրոհ» են նախաձեռնել Երևանում. «Yandex.Go»–ն ֆիքսել է կեղծ պատվերները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում «Yandex.Go» ծառայությունը կեղծ, այսինքն՝ գոյություն չունեցող պատվերների զանգվածային փորձեր է արձանագրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Yandex.Go»–ի միջազգային մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Ժուրավլյովան։
Պատվերները կատարվում են որոշակի հասցեներով, այնուհետև չեղյալ են հայտարարվում։ Այդ հարձակումները, սակայն, չեն ազդել ծառայության աշխատանքի վրա։
Ավելի վաղ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հաղորդագրություն էր տարածվել, որով կոչ էր արվում տաքսի պատվիրել Բաղրամյան 26-ից դեպի «Զվարթնոց» օդանավակայան:

«Սա հարձակման առաջին փորձը չէ։ Մենք նման հարձակումները կարողանում ենք հետևել և արդյունավետ պայքարել դրանց դեմ։ «Yandex.Go»–ի տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է արդյունավետ կերպով արգելափակել նման գրոհները»,– ընդգծեց Ժուրավլյովան։
Նրա խոսքով՝ այսօրվա գրոհն ամենամեծը չէ, չեղարկումների քանակն ընդամենը մի քանի անգամ է գերազանցել սովորական ցուցանիշները։ Ժուրավլյովան շեշտեց, որ հոկտեմբերի 23-ին էլ է եղել հարձակման դեպք, երբ տաքսիները զանգվածաբար կանչվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նախորդ խոշոր դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-26–ն ընկած ժամանակահատվածում։ Այն ժամանակ փորձել են մեքենաներ կանչել Բաղրամյան 26 կամ այլ կարևոր հասցեներ։ Ժուրավլյովայի խոսքով` ծառայության տեխնոլոգիաներն արդյունավետորեն որսացել են հարձակումները, ինչի շնորհիվ ծառայության վրա ազդեցությունը նվազագույն է եղել։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



