Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այժմ պատերազմը Հայաստանի տարածքում է. այնտեղ բավական կլինի ռուսական բազայի անձնակազմը, եթե, իհարկե, Փաշինյանը դադարի խաղալ և պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումներն ավարտվեցին այն բանից հետո, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ ունեցավ հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ: Այս մասին գրում է Свободная Пресса-ն՝ անդրադառնալով զինված դիմակայության հետագա զարգացումների հնարավոր տարբերակներին:

Պարբերականի հետ զրույցում ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության բաժնի դոցենտ Գևորգ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ սահմանային լարվածությունը կարող է հանգեցնել պատերազմի:  

«Հարցն այստեղ ադրբեջանական ղեկավարության տրամադրվածությունն է: Բաքվում դասական գլխապտույտ է տեղի ունեցել հաջողություններից: Թուրքերի, սիրիացի ահաբեկիչների, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի «անատամության» օգնությամբ հաղթելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմում՝ Իլհամ Ալիևը կարծում է, թե կարող է ավելին ստանալ, քան Ղարաբաղի մի հատվածն է: Նա սկսել է հավակնել հենց Հայաստանի տարածքին և նույնիսկ զորքեր է մտցրել այնտեղ՝ օգտվելով Փաշինյանի այն նույն «անատամությունից»: Հետևաբար, այսօրվա դրությամբ հայերի համբերության բաժակը լցվել է, և մարտական գործողություններ են սկսվել»,- նշում է Միրզոյանը:

Անդրադառնալով «հայրենիքը պաշտպանելուն» պատրաստ լինելու Փաշինյանի կոչերին՝ փորձագետը նշել է հետևյալը. «Փաշինյանը հասկանում է, որ հայկական տարածքի անեքսիան կհարվածի իր քաղաքական հեռանկարներին: Չէ՞ որ մի բան է հանձնել Ղարաբաղը, որը հայ հասարակության մի մասն, այնուամենայնիվ, մի քիչ օտար է համարում, այլ բան է Ադրբեջանին տալ հայկական պետության մի մասը: Եվ եթե Փաշինյանը, թեկուզ և Ռուսաստանի օգնությամբ, կարողանա պահպանել այդ տարածքը, նրա վարկանիշն իրականում կբարձրանա»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է պատերազմի Միրզոյանն ասել է. «Հայաստանը պատերազմին  պատրաստ է, սակայն հարց է՝ պատրաստ է արդյոք Փաշինյանը»: «Չէ՞ որ խոսքն անպայմանորեն Ադրբեջանի դեմ ռազմական հաղթանակի մասին է, ինչը ոչ միայն կսթափեցնի Ալիևին, այլև կոգեշնչի Ռուսաստանին հակամարտությանը ներգրավվել ՀԱՊԿ-ի դաշնակցի կողմից: Ներգրավվել, հիշեցնեմ, կարելի է և պետք է միայն այն դեպքում, եթե Մոսկվան վստահ լինի, որ Երևանը չի գործի իր մեջքի հետևում և չի դավաճանի: Պուտինը չի կարող և չպետք է լինի ավելի մեծ հայ վարչապետ, քան հայ վարչապետն է»,- եզրակացնում է մասնագետը:

Անդրադառնալով խաղաղապահ առաքելության ընդլայնման մասին զրույցներին՝ Միրզոյանը նշել է, որ դա նպատակահարմար չի լինի:

«Խաղաղապահ առաքելության ընդլայնում այլ երկրների հաշվին չի լինի: Ո՞ւմ պետք է այնտեղ ուղարկեն՝ ռուսներին օգնելու. թուրքերի՞ն, թե՞ ֆրանսիացիներին: Ուժերը բավարարում են: Մանդատը չի բավարարում. այն համաձայնեցված չէ, այդ իսկ պատճառով խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գտնվում են ժամանակավոր՝ առանց հիմնավոր դրույթների: Բացի այդ, ռուսական ղեկավարության մոտ պակասում է ըմբռնումն այն հաշվով, որ Ադրբեջանի ռազմական սադրանքները Ղարաբաղում հարվածում են ռուսական շահերին: Նաև չի բավարարում նորմալ ռուսամետ կառավարությունը Հայաստանում»,- ասել է պարբերականի զրուցակիցը:

«Սակայն դա Ղարաբաղն է: Այժմ պատերազմ է ընթանում Հայաստանի տարածքում: Իսկ այնտեղ բավական կլինի ռուսական ռազմաբազայի անձնակազմը: Եթե, իհարկե, Փաշինյանը դադարի խաղալ և պաշտոնապես դիմում ներկայացնի ՀԱՊԿ-ին»,- շեշտում է քաղաքագետը:  

Պարբերականի հետ զրույցում Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը վստահություն է հայտնել, որ «ամենայն հավանականությամբ, դեռևս նույնպիսի մասշտաբային ռազմական գործողություններ, ինչպես 2020 թվականի աշնանը, տարածաշրջանում տեղի չեն ունենա»:

Փորձագետը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Ռուսաստանը կամ Թուրքիան պատրաստ են միջամտել նոր պատերազմին, եթե այն բռնկվի:

«Դժվար թե հիմա ռուս զինվորականներին ուղարկեն համակարտության մասնակցելու: Ավելի շուտ, Ռուսաստանը այնպիսի գործիքներ կգործարկի, որոնք չեն ենթադրում զինվորականների մասնակցությունը գործողություններում, որպեսզի կանգնեցնի հակամարտության հետագա սրումը: Թուրքիային ևս այս պահին ձեռնտու չէ լիակատար ներգրավվածությունն Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությանը, հատկապես՝ հաշվի առնելով Անկարայի ուշադրությունը Սիրիայում տիրող իրավիճակի նկատմամբ: Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս հենց Սիրիայում տիրող իրավիճակին է զգալի ուշադրություն դարձվել Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարարա Հուսուլի Աքարի հանդիպմանը:

«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան