Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թշնամին չի փոխվել, մենք էլ չենք փոխվել, չնայած մեզ փորձում են կտրել հողից ու արմատից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2015 թ.-ին Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացվեց: Որպես լրագրող շրջում էի տեղամասերում: Ընտրատեղամասերից մեկում հանդիպեցի այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Կան, չէ՞, պաշտոնյաներ, որոնք մի տեսակ անիրական են թվում, Հակոբյանն ինձ համար այդ պաշտոնյաներից մեկն էր: Նա ԱԱԾ պետի պաշտոնում ղեկավարել է 12 տարի, իսկ ազգային անվտանգության համակարգում եղել է 1991 թ.-ից, դրանից առաջ էլ՝ իրավապահ համակարգում: Փորձեք համացանցում մուտքագրել նրա անունը: Նրա մասնակցությամբ շատ քիչ թվով տեսանյութեր կգտնեք:

Դրանք կա՛մ պաշտոնական միջոցառումներից են, կա՛մ պարգևատրման արարողություններից, կա՛մ էլ, երբ վերջինս տեղի է տվել լրագրողների համառությանը և պատասխանել մեկ-երկու հարցի: Նա «փակ» կերպար էր, ինչպես իր ղեկավարած կառույցը: Ինչո՞ւ հանկարծ հիշեցի ԱԱԾ այս պաշտոնյային. հիշեցի Փաշինյանի՝ օրը մեջ պաշտոնանկություններ և նշանակումներ անելու ֆոնին: Ինչ խոսք, այս հարցում Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն է գերազանցում՝ աննախադեպության իմաստով: Միայն ԱԱԾ ղեկավարի պաշտոնում 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո փոխվել է, ուշադրություն, հինգ ղեկավար, մի կառույցի, որը կարևորագույններից է ցանկացած պետության համար, բայց հիմա ԱԱԾ ասելով՝ աչքներիս առաջ մեր ժամանակների ամենաերիտասարդ պաշտոնյան է հայտնվում, այն մեկը, որն այնքան արագ է մի պաշտոնից մյուսին տեղափոխվում, որ մոտդ գլխապտույտ է առաջանում, զարմանք, իսկ հետո դա մի սովորական գործողություն է դառնում, իսկ այդ փաստը՝ համացանցային մեմերի առարկա:

Նույն իրավիճակն է նաև պաշտպանության նախարարի պարագայում: Չես հասցնում ֆիքսել, որ իքս մարդը նշանակվել է նախարար, «գնում խոհանոց, վերադառնում ես հյուրասենյակ», նախարար է փոխվում՝ առանց բացատրությունների ու մեկնաբանությունների: Ո՛չ գիտես, թե ինչու այդ մարդը հայտնվեց այդ պաշտոնում, ո՛չ էլ հասկանում ես, թե ինչու պաշտոնանկ արվեց: Այն էլ հիմա, այն էլ սահմանից եկող, մեղմ ասած, անհանգիստ լուրերի ֆոնին: 2018 թ.-ից մինչ օրս պաշտպանության չորս նախարար ենք ունեցել, որոնցից երեքը փոխվել են վերջին մեկ տարում: Կարո՞ղ եմ ես՝ Հայաստանի Հանրապետության ոչ հպարտ քաղաքացիս, կասկածել, թե ինչու է այդպես: Իհարկե, կարող եմ:

Կարո՞ղ եմ հարց ուղղել գործադիրի ղեկավարին: Իհարկե, կարող եմ, բայց այն պատասխան չի ստանա, կամ էլ կհնչի պատասխան, որն ավելի շատ հարցեր կառաջացնի: Լռությունը գուցե նախընտրելի թվա, ամենակարևորը՝ չարյաց փոքրագույնը: Պաշտպանության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունները պետության հիմնասյուներն են, ողնաշարը: Բնավ չնսեմացնելով մյուսների կարևորությունը, հակառակը՝ մեկ անգամ ևս կարևորելով կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը, բայց եթե քաղաքացին թշնամու ագրեսիայից պաշտպանված չէ, եթե պետությունը հավուր պատշաճի ներկայացված չէ «դրսում», ձեր կարծիքով, նա սիրտ ունի՞ մտածելու շրջակա միջավայրի կամ էլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մասին: Իհարկե, ոչ:

Քաղաքացուն այժմ պետք է պաշտպանվածության ու վստահության զգացում, ավելի ճիշտ՝ դրա վերականգնումը: Որքան էլ ոմանք շահարկեն «նախկինում կոռուպցիայի և մարդկանց վատ ապրելու փաստը», բայց վստահաբար ինչ-որ ապրանքի գնաճը, ասֆալտի փոսն էր մեր հիմնական բողոքը: Մենք գիտեինք, որ պետություն ունենք, պաշտպանության բանակ, որը հսկում էր իր քաղաքացու անդորրը և ոչ թե խրամատն ու առաջնագիծը ֆոտոսեսիայի հրապարակ դարձնում, գիտեինք, որ ունենք խնդիրներ, բայց ամեն օր գլուխներս ավելի հանգիստ էինք դնում բարձին, քանի որ անորոշության ու անտերության զգացում չունեինք: Ինձ այսքան լքված, անօգնական, խառը մտքերով չեմ հիշում: Եվ ինձ նման շատերը: Որևէ զրույց ընդմիջվում կամ ավարտվում է հարցով՝ լավ, բա ի՞նչ է լինելու կամ էս ի՞նչ բերեցինք մեր գլխին: Մեզանից շատերը չէին էլ կարող պատկերացնել, որ իրական կյանքում, կայացած պետության ներսում, որն, այո, լուծելու մի շարք խնդիրներ ուներ, կարող է 360 աստիճանով փոխվել կյանքը, փոխվել դեպի վատը և հարցը բոլորովին էլ այն չէ, որ մեր ֆինանսները պակասել են, որ այսօր մսով ճաշ չենք ուտելու կամ էլ մի կիլոգրամով պակաս խաղող կգնենք, մենք չգիտենք՝ վաղն ինչ է լինելու, անգամ մի փոքր վստահություն չունենք, որ առավոտյան պատուհանը կբացենք ու թշնամու լեզվով խոսք չենք լսի, ի դեպ, Սյունիքում ու Գեղարքունիքում արդեն լսում են, գուցե դեռ միայն արձագանքները, բայց այն միտքը, որ թուրքը սարի գլխին է, արդեն իսկ անհանգստություն է ներշնչում:

Չեմ ուզում ասել վախ, մեր ժողովուրդը վախկոտ չէ, այն էլ՝ ումի՞ց վախենա, չէ՞ որ թշնամին նույնն է՝ մի քիչ ավելի լավ զինված, ավելի լկտի ու սանձարձակ, բայց նույնն է, մանր է, չնչին, իրենց դեպքում անգամ երեսուն տարի հետո բան չփոխվեց՝ ավտոբուսի վրայից Արցախի դրոշը քերեն, մարդկանց վախեցնեն, կրակեն, խոտ վառեն, եկեղեցի քանդեն, գերեզմանոց պղծեն: Էս են, բան չի փոխվել: Մենք էլ չենք փոխվել, մեզ փորձում են կտրել հողից, արմատից, սկզբունքներից, հաղթանակած լինելու զգացողությունից, եկեղեցուց: Մենք փոխվելու իրավունք ունե՞նք:

Եթե արտագաղթելու, հայրենիք ու պետություն մոռանալու, ազգությունը փոխելու մտադրություն չունենք, ուրեմն պետք է վերագտնենք մեզ: Մենք՝ որպես հասարակություն ու անհատներ, իրականության մեջ ունենք հենման բազմաթիվ կետեր՝ Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ուսանող 12-ամյա տղան, որը ցանկանում է հայ զինվորների համար ձեռքռոբոտներ ստեղծել, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի խմբավարը, որը Երևանից ամեն շաբաթ մեկնում է Տավուշ՝ երեխաներին դասավանդելու համար, գյումրեցի աղջիկը, որը տիկնիկներ է պատրաստում՝ հայկական արտադրանք ստեղծելով, աուտիզմ ունեցող երեխաները, որոնք հմտանում են անձեռոցիկների տուփ հավաքելու հարցում և դրանով հիշեցնում մեզ իրենց կարևորության մասին, Կապանում բնակվող տիկնիկավարը, որը մանկական թատրոն է ստեղծել ու երեխաներին կրթելու, նրանց առօրյան օգտակար անելիքով լցնելու գործով է զբաղված:

Օրինակներն այնքան շատ են, բոլորը թվել չի ստացվի, բայց բոլորի մասին դեռ կհասցնենք խոսել, պատմել, միայն թե ոչ հերոսացնել: Մենք հերոսներ ընտրել չգիտենք: Մեզ կայացած, ոտքերի վրա ամուր կանգնած, հիրավի անկախ պետություն է պետք, այսքան աղետից հետո, որն այսօր էլ շարունակվում է, սա մեկ օրում լուծելու խնդիր չէ, բայց ով էլ հանձն առնի այդ կարևոր գործը, ցանկալի կլինի, որ ֆեյսբուքյան լայվի կոճակի տեղը չիմանա, նկարվելու հետ սեր չունենա ու ամենակարևորը՝ պոպուլիստ չլինի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց